Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆ» ՈՒ ՃԵՄԱՐԱՆԸ

Նոյեմբեր 03,2010 00:00

Օրերս «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի շրջանակներում «Անանիա Շիրակացի» ճեմարանում ցուցադրվեցին տեղի մնջախաղի թատրոնի «Ծովի հեքիաթ» եւ «Հայելի», ինչպես նաեւ «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի «Մոգերի ընծաները» ներկայացումները: Միջոցառումը կազմակերպվել էր թատերական ստուդիայի ղեկավար, փառատոնի հիմնադիր անդամ Գեորգի Խոջոյանի եւ փառատոնի համահիմնադիր Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ: Որպես փառատոնի հիմնադիր՝ «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գեորգի Խոջոյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով: «Նռան հատիկը շարունակվո՜ւմ է»,- երեխաների այսպիսի գոչյունով սկսվեց տասներորդ հոբելյանական միջոցառումը, որը նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 135-ամյակին: «Պետք է երջանիկ ավարտ ունենա մեր սկսած ցանկացած գործ»,- Օ`Հենրիի «Մոգերի ընծաները» ստեղծագործության բեմադրությունից հետո՝ դիմելով հանդիսականին, ասաց կրթօջախի թատերական ստուդիայի ղեկավար Գ. Խոջոյանը: Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել տարբեր թատերասրահներում, ինչպիսիք են, օրինակ` «Մետրո» թատրոնը, «Համազգային թատրոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել