Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԿՈԴԱԿ»-ԻՑ

Նոյեմբեր 03,2010 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Կոդակ» ֆիրմայի ներկայացուցիչները սեմինար անցակացրին: «Առավոտի» հետ զրույցում «Կոդակ» ֆիրմայի ներկայացուցիչ Աննա Զերզելեն ասաց, որ նմանատիպ սեմինար-շփում Հայաստանում ունեցել են չորս տարի առաջ: Ա. Զերզելեն տեղեկացրեց, որ երեւանյան սեմինարի ընթացքում նրանք կպատմեն ժամանակակից տեխնիկայի եւ նրա հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ժապավենի, թվային կրիչների ընդհանրությունների, առանձնահատկությունների ու տարբերությունների մասին: Ա. Զերզելեն չմոռացավ հայտնել, որ վերջին «Օսկարի» գրեթե բոլոր հաղթող ֆիլմերը նկարահանված են եղել հենց իրենց ֆիմայի ժապավեններով:

Զրուցակիցը հույս հայտնեց, որ իրենց կողմից անցկացրած սեմինարը Երեւանում օգտակար կլինի ոչ միայն կինոարտադրության ոլորտում հաստատված անձանց, այլ նաեւ սկսնակների համար, որոնք իրենց առաջին քայլերն են անում դեպի մեծ կինո:

Նման սեմինարներ «Կոդակի» ներկայացուցիչներն ունեցել են նաեւ Ալմաթիում, Տաշքենդում եւ Մինսկում:

«Հայաստանում բավական արդյունավետ համագործակցում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ: Այստեղ ենք գտնվում «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում»,- ասաց Ա. Զերզելեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել