Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲԵՐ ԵՆ ՊԱՅԹԵԼ

Նոյեմբեր 03,2010 00:00

Երեքշաբթի օրը Հունաստանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել: Նախ, պայթել է Աթենքում Շվեյցարիայի դեսպանության մոտ ականապատված մի փաթեթ: Ավելի ուշ հունական ոստիկանությունը վերահսկող պայթեցմամբ ոչնչացրել է եւս մեկ ռումբ, որը փաթեթավորված վիճակում գտնվել է բուլղարական դեսպանատանը: Ոստիկանությունը նաեւ վնասազերծել է կասկածելի մի փաթեթ, որը հայտնաբերվել է երկրի խորհրդարանի մոտ կայանված փոստային ծառայության ավտոբեռնախցիկում: Փաթեթը հասցեագրված է եղել Չիլիի դեսպանությանը: Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել Աթենքում Ռուսաստանի դեսպանատանը: Reuters-ի փոխանցմամբ, հիշյալ միջադեպերի արդյունքում ոչ ոք չի տուժել: Պայթյունների վայրում ոստիկանությունը ձերբակալել է երկու երիտասարդի, որոնք եղել են ծայրահեղական խմբավորման անդամներ:

Նախօրեին հաղորդվում էր, թե Աթենքում չարագործները փորձել են փաթեթավորված ռումբեր ուղարկել օտարերկրյա մի քանի դեսպանություններ: Նրանցից մեկը, իբր, հասցեագրված է եղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Պայթուցիկ սարքերը առգրավվել են փաթեթների փոխանցման կասկածանքով ձերբակալված երկու տղամարդկանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել