Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՅԵՐԵՆ ՃԱՌ ԿԱՍԻ՞

Նոյեմբեր 03,2010 00:00

Համացանցում հայտնվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ծննդյան 70-ամյակի առիթով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շնորհավորական ուղերձի տեսագրությունը: Այն արվել է Նազարբաեւի ծննդյան օրը՝ հուլիսի 6-ին: Ղազախստանում հուլիսի 6-ին միաժամանակ նշում են նաեւ Աստանա քաղաքի հիմնադրման օրը: Այդ երկու իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի առաջնորդը ղազախերեն ճառ էր ասել, որը հրճվանք է առաջացրել ոչ միայն նախագահի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառման հյուրերի, այլ հիմա նաեւ ինտերնետ-օգտագործողների շրջանում: Միայն վերջին օրերին այդ հոլովակը համացանցում դիտել է ավելի քան 50 հազար մարդ:

Մեդվեդեւն այն ժամանակ, ըստ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի, որոշել էր դրանով չսահմանափակվել. նա ղազախերեն արտասանած իր շնորհավորանքը տեղադրել է նաեւ Twitter միկրոբլոգում: «Այսօր Ռուսաստանի մեծ բարեկամ Նուրսուլթան Նազարբաեւի 70 տարին է: Շնորհավոր ծնունդդ»,- գրել է նախագահը եւ տեքստը շարունակել ղազախերեն: Իբրեւ շարունակություն՝ Մեդվեդեւը ապակոդավորել է իր հաղորդագրությունը. «Նրանց համար, ովքեր չեն հասկացել. դա ղազախերեն նշանակում է՝ «Շնորհավորում եմ հոբելյանի առիթով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել