Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Նոյեմբեր 03,2010 00:00

Զենքով բեռնված Ռուսաստանի ներքին զորքերի առաջին ինքնաթիռը Օրենբուրգից ժամանել եւ վայրէջք է կատարել Քաբուլի միջազգային օդանավակայանում: BBC-ի փոխանցմամբ, հրազենի եւ դրա համար նախատեսված ռազմամթերքի մատակարարումը, որի հասցեատերը աֆղանական ոստիկանությունն է, իրականացվել է Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ պայմանավորվածության շրջանակներում:

Ընդհանուր առմամբ սպասվում է, որ աֆղանական ոստիկանությանը ռուսական զենք մատակարարելու նպատակով 16 նման չվերթ կիրականացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել