Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Նոյեմբեր 03,2010 00:00

Քաղաքացիական ծառայողներն առաջիկայում հնարավորություն կստանան վերապատրաստվելու Երեւանի պետական համալսարանում ու Գեղարվեստի ակադեմիայում: ԵՄ ֆինանսավորմամբ ու «Տեմպուս» ծրագրի շրջանակներում այս բուհերում դասընթացներն իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան կենտրոններ: «Վերապատրաստումն իրականացնելու են ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանյան լավագույն մասնագետները: ԵՊՀ-ի հետ երկար տարիներ համագործակցել ենք ու բավականին լավ արդյունքներ գրանցել, չնայած այս կարգի հնարավորություններ՝ լսարանային ու տեխնիկական ապահովումը նոր է, որը էլ ավելի արդյունավետ կդարձնի վերապատրաստումը: Մեր նպատակն է քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ նկատեց, որ «Տեմպուս» ծրագիրը լուրջ բարեփոխումներ է իրականացնում բարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով, ներկայումս հանրապետությունում «Տեմպուսն» իրականացնում է 11 ծրագիր, որից 7-ում ընդգրկված է Մայր բուհը. «Ծրագիրը աջակցելու է պետական ծառայողների վերապատրաստումը լավագույնս կազմակերպել, իսկ հետագայում նախատեսվում է ստեղծել ուսուցման կենտրոնների ցանց՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Մոլդովայի հանրային ծառայողների վերապատրաստման համար»: Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ասաց, որ ծրագրում ներառված լինելը ոգեւորում է իրենց բուհի եւ՛ ուսանողական, եւ՛ դասախոսական կազմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել