Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԶԻՎ ՓՐԿՎԵՑԻՆ

Նոյեմբեր 03,2010 00:00

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, ուր գործազրկությունը գրեթե համատարած է, ապրուստ եւ կարիք հոգալու ելք եւ եկամտի միջոց է անտառը, որը, սակայն, նաեւ վտանգներ է պարունակում: Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկ փողոցի «անկյունային» կոչվող շենքի 4 տղամարդիկ (որոնց թվում՝ հայր եւ որդի) մի քանի օր առաջ ընկույզ հավաքելու համար Ոսկեպարի անտառ էին գնացել: Նրանց «Նիվա» ավտոմեքենան մինչեւ ապակիները խրվել է անտառային ճահճուտի մեջ: Ձախորդ ընկույզ հավաքողները մի կերպ փրկվել են, օգնություն կանչել Ոսկեպար գյուղի բնակիչներին: Գյուղից եկած տրակտորը «Նիվան» դուրս է բերել ճահճից: Բարեբախտաբար զոհեր չկան, բայց ամբողջ գիշեր «անկյունային» շենքի բնակիչները տագնապահար էին: Նրանք անգամ հեռաձայնելու եւ փորձության մեջ ընկածներից լուր իմանալու հնարավորություն չունեին, որովհետեւ անտառի խորքում բջջային հեռախոսակապի ծածկույթ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել