Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ՈՒՄ ԴԵՌ ԽԱՂԱՂ ԵՆ

Նոյեմբեր 03,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 7-ին լրանում է ՍԴ անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հենրիկ Դանիելյանի 70-ամյակը: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել իր լիազորությունները՝ որպես ՍԴ անդամ: Նշենք, որ դեռ չի լուծվել նաեւ ՍԴ անդամ, հանգուցյալ Ռաֆայել Պապայանի տեղը զբաղեցնելու հարցը: ՍԴ օրենքի համաձայն, 2 ամսվա ընթացքում կարող է նշանակվել նոր ՍԴ անդամ: Եթե Ռ. Պապայանից հետո շոշափվում էր Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի անունները, ապա Հենրիկ Դանիելյանի թոշակի անցնելու դեպքում շրջանառվում է ՀՀ նախագահի «դոբրոն» ստացած, ԱԺ նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել