Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳ

Նոյեմբեր 03,2010 00:00

ՀՀ ոստիկանության կողմից այս տարվա առաջին կիսամյակում Քրեական օրենսգրքի 132, 132-1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել 6 քրեական գործերով: Ըստ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Նազարեթ Մնացականյանի՝ նախորդ տարիներից ՔՕ վերը նշված հոդվածներով որեւէ քրեական գործ 2010 թվական չի փոխանցվել: 6 գործից 3-ն առնչվում է ներքին թրաֆիքինգին: Տուժող է ճանաչվել 6 մարդ, այդ թվում՝ 1 դեռահաս: 3 գործ վերաբերում է արտաքին թրաֆիքինգին:

1 գործով զոհը շահագործման է ենթարկվել ԱՄԷ-ում, մյուսով՝ Թուրքիայում, եւս 1-ով զոհը սկզբում շահագործման է ենթարկվել Թուրքիայում, այնուհետեւ՝ Հայաստանում: Ըստ նշված գործերի, 6 քաղաքացիների մեղադրանք է ներկայացվել 132 եւ 132-1 հոդվածներով: Նրանք բոլորը կալանքի տակ են: Նրանց շրջանում կրկնահանցագործներ չկան: Հուլիսի դրությամբ թրաֆիքինգին առնչվող հանցագործության համար հետախուզման մեջ են գտնվել 20 անձինք: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում այլ երկրների թրաֆիքինգի դեպքեր չեն գրանցվել: Չեն հայտնաբերվել նաեւ աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել