Շաբաթ՝ հոկտեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է՝ աշխատում էր գյուղում: Ըստ տարածված լուրերի՝ հորատող տեխնիկան հրկիզել են: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանից տեղեկացանք, որ ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժանմունքում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում: