ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբերի 31-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 37-ամյա Պետրոս Մ.-ն, որը 2007թ. հունիսի 4-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Պետրոս Մ.-ն հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին: