Նոյեմբերի 1-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ին 32-ամյա Պետրոս Մ.-ի վարած «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը Երեւան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ վթարի հետեւանքով 10 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, 2 ուղեւոր՝ «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: