Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ ՏՈՒՆ ԵՆ ՄՏԵԼ

Նոյեմբեր 03,2010 00:00

ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ Հովհաննես Վարյանը երեկ հաստատեց այն լուրը, ըստ որի՝ մայրաքաղաքի Ալավերդյան \"\"փողոցում գտնվող իր բնակարան գողեր են մտել: Նա ասաց, որ տնից գողացել են կենցաղային իրեր, բաժակ, խմիչքների հավաքածուն, մեղր…

Դեպքի մասին տեղյակ է պահվել Կենտրոնի ոստիկանությանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս տարի միայն 2 անգամ անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել ոստիկանության Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ (հետախուզման գծով) Ալիկ Սարգսյանի տուն եւ հափշտակություն կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել