Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՋՈՒՐ ՕՐ

Նոյեմբեր 03,2010 00:00

Ապարան-Երեւան ջրատարի վրա շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ջուր չի լինի: Այս մասին հայտնում են «Երեւան Ջուր» ընկերությունից:

Ըստ հաղորդագրության, այդ օրը 24 ժամով կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի ամբողջությամբ եւ Աջափնյակ վարչական շրջանի 7, 8, 9, 10, 11, 15, 16, Գ-1, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների ու նրբանցքների, Մազմանյան, Սպորտի, Հալաբյան, Լենինականի, Մարտիրոսյան, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Սարգսյան, Շիրազի, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Լենինգրադյան փողոցի 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 52 շենքերի ու հարակից տարածքների, Պռոշյան, Քասախ գյուղերի ջրամատակարարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել