Ցրտերն սկսել են աստիճանաբար նահանջել: «Հայպետհիդրոմետը» վստահեցնում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով եւ կպահպանվի մինչեւ նոյեմբերի կեսը: Նոյեմբերին ակնկալվում է նորմայից փոքր-ինչ բարձր օդի ջերմաստիճան, իսկ տեղումները կլինեն նորմային մոտ: «Այնպես որ, առաջիկայում տաք օրեր մեզ դեռ սպասվում են»,- tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ժողովրդական կանխատեսումներին, իբր թե այս տարի շատ ցուրտ ձմեռ է լինելու, ապա տիկին Պետրոսյանն ասել է՝ «Առայժմ, այսօրվա հաշվարկներով, շատ ցուրտ ձմռան մասին խոսք լինել չի կարող»: