Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԻ ՈՐԴՈՒՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Նոյեմբեր 03,2010 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց, ապա մինչեւ նոյեմբերի 10-ը հետաձգվեց Էդգար Ջհանգիրյանի գործով քննությունը: Վերջինս «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի որդին է: Է. Ջհանգիրյանից տուժող Արթուր Մ.-ն պահանջում է 63 855 դոլար գումար: Տուժողը դատարանին հայտնել է, որ Էդգարն իրենից ապրանք է վերցրել, իրացրել (խոսքը ջինսե տաբատների մասին է), սակայն իրենից վերցրած պարտքը չի վերադարձրել: Է. Ջհանգիրյանը եղել է մշտապես պարտքերի տակ, եւ, ըստ տուժողի, ինքը միայնակ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել