Նոյեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում բնակվող Թալիտան որոշակի գումարի դիմաց պոռնկությամբ զբաղվելու նպատակով մարմնավաճառ աղջիկներ է տանում տարբեր շոգեբաղնիքներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ին, պարզվել է, որ 47-ամյա Թալիտա Թ.-ն 2008-2010թթ. ընթացքում մարմնավաճառությամբ զբաղվող 26-ամյա Աննա Թ.-ին, 36-ամյա Անահիտ Դ.-ին եւ 45-ամյա Սաթիկ Ա.-ին սեռական հարաբերություն ունենալու նպատակով տարել է այլ զվարճանքի վայրեր, որով գույքային օգուտ ստանալով՝ նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Կատարվում է հետաքննություն: