Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԷԼԻ ՉԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Նոյեմբեր 03,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ դատարան պետք է ներկայանային գործով տուժող քաղաքացիները, բայց նրանք երեկ էլ չէին եկել՝ երկրից բացակայելու պատճառաբանությամբ: Նրանց ցուցմունքներում, որն ընթերցել է դատավորը, ՀԱԿ ակտիվիստները բազմաթիվ հակասություններ են մատնանշել: Ըստ «Ա1+»-ի, սկզբում տուժողները հայտարարել էին, թե ոստիկաններն են իրենց հրահրել ու ծեծի ենթարկել, իսկ ավելի ուշ փոխել են ցուցմունքներն ու մեղադրել ՀԱԿ ակտիվիստներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել