Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաեւ շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու զինծառայողների դիակների վերադարձման հետ կապված հարցեր: