Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՎԻԻ ԱՃԵՑՈՒՄԸ՝ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"

Հոկտեմբերի 22-ին տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ծայրին կա գեղեցիկ մի ծառ, որի պտուղը արտաքինից տանձի է նման, ներսից՝ ընկույզի: Պտուղը դժվարությամբ է կոտրվում: Ինչ-որ մեկը հետաքրքրության համար ընկուզենին պատվաստել է տանձի կամ խնձորի հետ եւ ստացել յուրատեսակ, սակայն ոչ այնքան պիտանի պտուղ: Նույն Տավուշում այգեգործության շատ ավելի հաջողված դեպքեր կան: Այրում քաղաքի բնակիչ Գագիկ Ազատյանը (նկարում) իր այգում կիվի, դափնեփայլ, կծոխուր եւ այլ տարաշխարհիկ մրգեր է աճեցնում: Ասում է, որ Տավուշի մարզում անուն-ազգանուններով գիտի 16 անձի, ովքեր իրենց այգում կիվի են աճեցնում: Նրանցից 14-ը Նոյեմբերյանի տարածաշրջանից են, որոնցից մեկը՝ Կողբ գյուղի բնակիչ Էդիկ Ղարախանյանն է, ով կիվիից զատ, արդեն 4 տարի բանան է աճեցնում: Տոհմիկ գյուղատնտես Գագիկ Ազատյանը մտադիր է մի քանի տարի հետո տարեկան մոտ 1 տոննա կիվիի բերք ստանալ: Անցյալ տարի Գագիկն իր աճեցրած կիվին 800 դրամով հանձնել է Այրում քաղաքի խանութներից մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել