Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդկանց բարեկեցության եւ սննդակարգի միջեւ կապը: Պարզվել է, որ սոցիալապես ապահովված մարդիկ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, իրենց սննդակարգում քիչ մսամթերք են օգտագործում: Կրթված մարդիկ ավելի ուշադիր են հետեւում բժիշկների խորհուրդներին, որոնք էլ զգուշացնում են՝ ամեն օր 2 կտորից ավելի մսամթերքի օգտագործումը քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացնում է 63%-ով: Ըստ drugs.am-ի՝ բժիշկները խորհուրդ են տալիս մսամթերքն օգտագործել շաբաթը 3 անգամ: