Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց քրիստոնեական արվեստի ամենամեծ թանգարանը

Նոյեմբեր 02,2010 00:00

Օրերս, մի քանի տարի տեւած վերանորոգումից հետո, «Աշխարհների երկխոսություն» ցուցահանդեսով բացվել է Քյոլնի «Շյունթգեն» թանգարանը, որտեղ պահպանվում է միջնադարյան քրիստոնեական արվեստի՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը: Թանգարանի անունն առնչվում է նրա հիմնադրին՝ հավաքածու ունեցող Ալեքսանդր Շյունթգենին (1843-1918), ով 1906թ. իր ուրույն հավաքածուն նվիրեց Քյոլն քաղաքին: 1910 թվից ցուցանմուշները ցուցադրվել են Քյոլնի դեկորատիվ կիրառական արվեստի թանգարանում, 1932 թվականից՝ քաղաքի վանքերից մեկում, իսկ 1956 թվականից «Շյունթգեն» թանգարանը տեղակայվել է Քյոլնի Սբ. Սեսիլյա վանքում: Վերջին նորոգումից հետո թանգարանը ստացավ եւս 400 քառակուսի մետր տարածք՝ ցուցադրության համար: Թանգարանի 13 հազար ցուցանմուշների մեծ մասը թվագրվում է XI-XVI դարերին: Միջնադարյան քրիստոնեական արվեստի թեմաներն են երկրային եւ երկնային կյանքը, ինչպես նաեւ անդրշիրիմյան կյանքը: Ցուցադրված են եկեղեցական ոսկերչական արվեստի համաշխահային գլուխգործոցներ, քանդակներ՝ պատրաստված փղոսկրից, փայտից, քարից, ոսկուց, արծաթից, բրոնզից, գունավոր ապակուց եւ տեքստիլից: Թանգարանն ունի մեծ թվով ձեռագրեր, ինչպես նաեւ եկեղեցական կահույքի յուրօրինակ նմուշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել