Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նոյեմբերի 4-14-ը Մոսկվայում մասնակցելու է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարին, որը մասնակիցների անչափ ուժեղ կազմ է հավաքել: Հայ գրոսմայստերի ապագա մրցակիցներն են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Վան Հաոն (Չինաստան) եւ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):