Վերջին շրջանում իմ համեստ անձը եւ իմ ընտանիքը, առանց որեւէ լուրջ պատճառի, հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցներում, ուստի պարտավորված եմ զգում մի քանի բառ գրել:
Որքան հասկանում եմ, մամուլը շատ է հետաքրքրվում իմ ընտանիքով, մասնավորապես իմ եղբորով՝ Դավիթով: Ուրախ եմ հայտնել, որ մենք չորս եղբայներ ենք եւ չորս քույր, ինչպես նաեւ մոտ երեք հարյուր հորեղբոր տղաներ եւ աղջիկներ: Հուսով եմ, որ լրատվամիջոցները նրանց նույնպես երբեւէ կանդրադառնան:
Ինչ մնում է իմ որդիներին, ապա նրանցից մեկի մեքենան իսկապես վթարի էր ենթարկվել, բայց նա իրեն վթարի ենթարկողի վրա ոչ միայն չի հարձակվել, այլեւ չի բողոքել: Պարտճառն այն է, որ վթարի մեղավորը սոցիալապես անապահով մի մարդ է, տաքսու վարորդ: Նորմալ մարդու խիղճը թույլ չի տա նրանից որեւէ փոխհատուցում պահանջել: Մյուս որդուս վերագրվող արարքն ընդհանրապես անհեթեթություն է. այդ դեպքի օրը նա տանն է եղել: Ի վերջո, կա քրեական գործ, կան վիճաբանող կողմեր եւ կա տուժող. հարցրեք, նա ընդհանրապես ճանաչո՞ւմ է որդուս, թե՝ ոչ:
Ես կարող եմ միայն ենթադրել, թե ինչու են վերջերս իմ որդիների մասին հեքիաթներ հորինվում: Կան մարդիկ, որոնք տարիներ առաջ մեր գյուղում շատ մեծ հնարավորություններ ունեին եւ քարը քարի վրա դնելու փոխարեն՝ հոգացել են բացառապես իրենց բարեկեցության մասին: Այդ, ժողովրդական լեզվով ասած՝ «աբիժնիկներն» են, հավանաբար, ինչ-ինչ նպատակներով զբաղվում PR-ով:
Վերջում ուզում եմ հայտնեմ հարգարժան լրագրողներին, որ իմ պաշտոնն այնքան բարձր չէ, որ ես «անհասանելի» լինեմ լրագրողների կամ այլ քաղաքացիների համար, այնպես որ, ցանկացած աշխատանքային օր դուք կարող եք նախօրոք պայմանավորվելուց հետո այցելել գյուղապետարան, հանդիպել ինձ հետ եւ ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: