Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դիմաց, միջպետական ճանապարհի եզրին, «ցուցադրված» են ջարդված, կիսաքանդ ավտոմեքենաներ: Կողքին ավտոպահեստամասերի վաճառքի մասին տեղեկացնող ռուսերեն ցուցանակ կա: Գեղեցիկ քաղաք է Իջեւանը, քաղաքի զարգացման գերակա ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է: Ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքը չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը, եթե քաղաքակիրթ կազմակերպվի: Այս գերեզմանոցը որքանո՞վ է հարիր քաղաքի կերպարին եւ մի՞թե ավտոպահեստամասեր վաճառելու համար անպայման պետք է ցուցադրել խեղված մեքենաներ: