Տեղացող ձյան հետեւանքով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրը դարձել էր անանցանելի:
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել մեկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա, իսկ Գորիս քաղաքի «Ճանշինի» աշխատակիցների կողմից մաքրվել է ավտոճանապարհի տվյալ հատվածը: