Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Նոյեմբեր 02,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով քննությունը, սակայն դատավարությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 8-ը: Գործով ամբաստանյալներ Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանների պաշտպան Անահիտ Ավետիսյանը մոր՝ կաթված ստանալու պատճառով չէր ներկայացել դատարան: Երբ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի հետաձգումը հայտարարեց, Սողոմոնյանները հայտնեցին, որ իրենք կարող են լինել իրենց պաշտպանները՝ «Կարող ա 2 ամիս չգա, պաշտպանական կողմը չի կարող էական դեր ունենալ»: Նախագահողը ամբաստանյալներին տեղեկացրեց, որ կարող են այս երկու օրերի ընթացքում նոր պաշտպան ներգրավել գործում, ամբաստանյալները արձագանքեցին՝ «Այստեղ ֆիկտիվ կողմն ա պահվելու, երկու օրվա մեջ ոչինչ չի փոխվելու»: Նկատենք՝ դատարանում հատուկ հսկողություն էր իրականացվում, որ նիստին հետեւող հարազատները չկարողանան մոտենալ ամբաստանյալներին, սակայն մի կնոջ հաջողվեց այդ անել: Նիստից հետո նույն գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանի շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին «Առավոտին» հայտնեց, որ առաջիկայում արդեն կհնչեն մեղադրական եւ պաշտպանական ճառերը, իսկ թե դատավճիռը երբ կհրապարակվի՝ դժվարացավ ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել