Մոտ օրերս տեղի կունենա Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի ուղետարի պաշտոնական բացումը, որը հասարակության շրջանում ավելի հայտնի է որպես «Վստրեչի» կամուրջ անվանումով: Կամրջի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է: Երեկ այդ հատվածով նույնիսկ ավտոմեքենաներ էին երթեւեկում: Նշենք, որ կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս անցյալ տարի, սակայն դադարեցվեցին, քանի որ մասնագետների ուսումնասիրությունից պարզվեց, որ կամուրջը պետք է ոչ թե վերանորոգել, այլ հիմնովին քանդել եւ նորը կառուցել: Աշխատանքները վերսկսվեցին 2010թ. մարտից: