Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԿԱՌՈՒՑԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Նոյեմբեր 02,2010 00:00

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող՝ Երեւան-Աշտարակ 11,71 կմ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքից: Մրցույթին մասնակցելու հայտեր է վերցրել 13 կազմակերպություն, բայց փաստաթղթեր ներկայացրել է 3-ը: Ավստրիական STRABAG International ընկերությունը առաջարկել էր $51,141 մլն, ամերիկյան Feletechnologies ընկերությունը՝ $18,944 մլն եւ իսպանական MJGRUAS-ը՝ $22,618:
Մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի եւ կգնահատի մրցութային փաթեթները, դրանք կներկայացնի Ասիական զարգացման բանկին եւ հավանություն ստանալուց հետո կներկայացնի ՀՀ կառավարման խորհրդի հաստատմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի արժեքը գերազանցում է $1 միլիոնը՝ կկայացվի կառավարության որոշում, որից հետո կապալառուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանը եւ ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Կապալառուն պետք է վերակառուցի ծածկը, բարելավի ջրահեռացումը, կողնակները եւ ճանապարհի անվտանգությունը, վերանորոգի Երեւան-Աշտարակ ճանապարհի առկա կառույցները: Նախատեսվող աշխատանքները համատեղ կֆինանսավորվեն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Հայաստանի Հանրապետության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել