Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 02,2010 00:00

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00։35-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 85 տան բնակիչներ, 1981թ. ծնված Վահագն, 1988թ. ծնված Տիգրան Մ.-երը եւ 1987թ. ծնված Դմիտրի Մաթեւոսյանը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նույն օրը Դ. Մաթեւոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23։30-ին, Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 38 տան մոտ վիճաբանության ժամանակ նշված անձանց դանակով վնասվածքներ է պատճառել 1991 թ. ծնված Վանիկ Ա.-ն: Դանակն առգրավված է: Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Վանիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցել է նաեւ 1981 թ. ծնված Արկադի Ա.-ն: Արկադի Ա.-ն ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել