Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԽԱԽՏՎԵ՞Լ Է

Նոյեմբեր 02,2010 00:00

Ընդդեմ Հայաստանի ոստիկանության իրավապաշտպան Մարիամ Սուխուդյանի հայցադիմումի քննությունը կսկսվի դեկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում: Նոյեմբերի 1-ի նախապատրաստական փուլի դատական նիստում դատարանը պարզեց հայցվոր եւ պատասխանող կողմերի նկատառումները: Ըստ «Նոյյան տապանի», հայցվորը պնդում է իր հայցը, ըստ որի՝ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանը խախտել են անմեղության կանխավարկածի սկզբունքը, եւ պահանջում է բարոյական վնասի հատուցում: Սակայն ըստ ոստիկանության իրավական պաշտպանության բաժնի պետի տեղակալ Գայանե Գասպարյանի, ոստիկանապետը ասուլիսում հրապարակել է նախնական տվյալներ, եւ նրա արտահայտությունները կատեգորիկ բնույթը չեն կրել, իսկ Ս. Շիրինյանն էլ հարցազրույցում չի խոսել Մ. Սուխուդյանի մեղավորության մասին, այլ՝ ի պաշտպանություն Մ. Սուխուդյանի հասարակական կազմակերպությունների պահանջագրերի:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանին, ով բարձրաձայնել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողությունների մասին, ոստիկանության կողմից մեղադրանք էր առաջադրվել նախ՝ սուտ մատնության, ապա՝ զրպարտության մեղադրանքով: Ի վերջո գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ քննիչը «յուրովի է մեկնաբանել» գործով ձեռք բերված ապացույցները, եւ իրավապաշտպանի դեմ հարուցված գործը կարճվել էր, քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ խափանման միջոցը՝ վերացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել