Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-ՈՒՄ ԷԼ ԹԵՅԸ ՎԱՏԸ ՉԷ

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում «թեյ խմելու լացուկոծ»
որակեց «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի հայտարարությունը, թե ուզում էին, որ Հայաստանի ԱԳՆ-ում իրենց սուրճ կամ թեյ հյուրասիրեին, «բայց մեր սիրտը կոտրվեց»: Վահան Հովհաննիսյանն առաջարկեց. «Կարելի էր սեղան դնել ԱԳՆ-ից դուրս՝ թող խմեին, էլի, ծարավ չգնային, ասեին՝ սիրուն չեղավ: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն այս անգամ ճիշտ է վարվել՝ չընդունելով նրանց: Կարծում եմ՝ եթե ինչ-որ մեկին պետք է հարց տալ, թե ինչու բաց չէ սահմանը, դա Հայաստանի իշխանությունները չեն:
Հայաստանի իշխանությունները դրա համար արեցին ավելին, քան պետք էր, նույնիսկ այն, ինչ բոլորովի՛ն պետք չէր, բայց սահմանը չբացվեց: Ուրեմն՝ հարցերը պետք է ուղղել թուրքական իշխանություններին:
Եվ թուրքական կուսակցությունը փոխանակ մեր ԱԳՆ-ից թեյ ուզի՝ թող գնա Գյուլից ու Էրդողանից ուզի: Ու միգուցե իրենք այդ թեյի հետ բացատրեն, թե ինչու է այդպես ստացվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել