ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է «Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, դանիական «Կոպենհագենի» հետ հանդիպման ժամանակ, մրցավարի սուլոցի իմիտացիա անելու եւ մրցակցի գրոհը տապալելու համար: Ըստ tert.am-ի, այդ մասին գրում է իսպանական Sport պարբերականը:
Դրվագը, որի համար պատժվել է Պինտոն, տեղի է ունեցել հանդիպման 26-րդ րոպեին: Ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուան թիմերին հնարավորություն է տվել շարունակել խաղը: