2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման անգլիական կոմիտեն մրցակից հավակնորդների դեմ բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ եւ ռուսական կոմիտեի տնօրեն Ալեքսեյ Սորոկինից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել:
Բրիտանացիների կարծիքով, Սորոկինը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, համաձայն որոնց՝ առաջնության անցկացման իրավունքի համար պայքարում արգելվում է մրցակից երկրների վերաբերյալ մեկնաբանություններ անել: Մասնավորապես՝ անգլիացիներին դուր չի եկել «Սպորտ Էքսպրեսին» Սորոկինի տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, թե Լոնդոնում հանցավորության բարձր մակարդակ է նկատվում: