Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հաջող են մեկնարկել

Հոկտեմբեր 30,2010 00:00

Արագ շախմատի մրցաշարում առաջատար տեղեր գրավելուց հետո հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը, Վլադիմիր Պողոսյանը, Վլադիմիր Գ. Պետրոսյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Գոռ Գլիջյանը (Ռուսաստան), Սանկտ Պետերբուրգում հաջող մեկնարկեցին Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարում:
Այս հուշամրցաշարը ռեկորդային է մի քանի առումներով: Ընդհանուր առմամբ պայքարի մեջ ներգրավվել է 23 ազգային ֆեդերացիայի 272 շախմատիստ: Նրանցից 61-ը կրում է տղամարդկանց, 7-ը՝ կանանց գրոսմայստերի կոչում: 23 մասնակից ունի 2600+ վարկանիշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել