Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՎԵՐԵՍՏԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ԿԱՊԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 30,2010 00:00

Ncell մասնավոր ընկերությունն առաջինն է աշխարհում, որ անլար ինտերնետի սարքավորումներ է տեղադրել աշխարհի ամենաբարձր՝ Հիմալայներ լեռնաշղթայի Էվերեստ լեռան վրա: News.am-ի փոխանցմամբ, ընկերության ղեկավար Պասի Կոյստինենը հայտարարել է, թե «այդ բարձրության վրա կապն ավելի արագ կլինի, հասանելի կլինի ինչպես Նեպալի բնակիչների, այնպես էլ լեռնագնացների համար»: Լեռան գագաթից առաջին տեսաազդանշանը ստացվել է երեկ:
Էվերեստը (այլ անունով՝ Ջոմոլունգմա) երկրագնդի ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը տարբեր հաշվարկներով հասնում է 8844-ից 8852 մետրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել