Ռուսաստանը կարծում է, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը Մերձդնեստրից՝ կհանգեցնի հակամարտող կողմերի ուղղակի դիմակայությանն ու հղի է տարածաշրջանում նոր ռազմական բախումներով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մեզ անկեղծորեն զարմացնում է, որ ներկայիս պայմաններում, երբ 2006թ.- ին, ի դեպ՝ մոլդովական կողմի նախաձեռնությամբ, դադարեցվեց բանակցային պաշտոնական գործընթացը, երբ բացակայում է քաղաքական ռեալ պայմանավորվածությունների հասնելու հեռանկարը, Ռուսաստանին համառորեն առաջարկում են դադարեցնել իր մասնակցությունը խաղաղապահ ամենաարդյունավետ գործողությանը»,- հայտարարել է Նեստերենկոն: Նա նաեւ նկատել է, թե նրանք, ովքեր Ռուսաստանին նման կոչ են անում՝ «լիովին անտեսում են այն փաստը, որ այդ գործընթացի դադարեցումը հանգեցնելու է ուղղակի հակամարտության եւ զինված բախումների նոր առկայծման»:
Հիշեցնենք, որ այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Մոլդովայի իշխանությունները, որոնք այդ հարցում ակնկալում են ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի աջակցությունը: