Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ԳԻՐԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ McDonald\’s-ԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱ

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Բրազիլական Պորտո Ալեգրե քաղաքի դատարանը պարտավորեցրել է McDonald\’s-ին իր նախկին աշխատակցին որպես փոխհատուցում վճարել 17,5 հազար դոլար այն բանի համար, որ նա ընկերությունում աշխատելու ընթացքում 30 կգ-ով գիրացել է: The Guardian- ի փոխանցմամբ, 32-ամյա բրազիլացին, որը գրեթե 12 տարի McDonald\’s-ում մենեջեր է աշխատել, դատարանում հայտարարել է, թե ինքը պարտավոր է եղել ամեն օր համտեսել մատուցվող ուտելիքը՝ համոզվելու համար, որ այն բարձրորակ է: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը վարձում է հատուկ մարդկանց, որոնք առանց ներկայանալու, որպես շարքային հաճախորդներ, այցելում են McDonald\’s-ի տարբեր հաստատություններ, սնվում են եւ հետո զեկուցում են ուտելիքի որակի, սրճարանների մաքրության եւ ծառայությունների ընդհանուր մակարդակի մասին: Բնականաբար, նման աներեւույթ ստուգումները կարող էին տեղի ունենալ ցանկացած ժամանակ, ուստի՝ բրազիլացին ստիպված է եղել ամեն օր եւ անձամբ ստուգել մատուցվող կերակուրի որակը: Բացի այդ, McDonald\’s-ը իր աշխատակիցներին անվճար սնունդ է տրամադրել, որից հրաժարվելը, հայցվորի ասելով, դժվար է եղել, եւ դա եւս գիրացման պատճառ է եղել: Ի դեպ, բրազիլացի հայցվորի անունը գաղտնի է պահվում:
McDonald\’s-ը իրավունք ունի բողոքարկելու դատարանի կայացրած վճիռը: Ամերիկյան այդ ցանցային ընկերության բրազիլական գրասենյակը քննարկում է նաեւ այդ տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել