Լրահոս
Օրվա լրահոսը

11-ամյա եգիպտացին Microsoft-ի նոր ձեռքբերումն է

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Եգիպտոսի 11-ամյա բնակիչ Մահմուդ Վաելը դարձել է Microsoft միջազգային կորպորացիայի տեխնիկական մասնագետը՝ շնորհիվ այն բանի, որ նա ընդունակ է ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում մաթեմատիկական հաշվարկներ իրականացնել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, տղան ասել է, թե հայրն իր արտասովոր ընդունակությունները հայտնաբերել է, երբ ինքը դեռ 3 տարեկանում լուծել է դպրոցական քրոջ խնդիրները: Տղայի ինտելեկտի գործակիցը շատ բարձր է՝ հավասար է 155 միավորի: Վաելը համարում է, որ ինքն աշխարհի «ամենախելացի տղան է»: Նրա հարեւանները վստահ են, որ տղան հանճար է: Ինը տարեկանում նա ընդունվել է Կահիրեի ամերիկյան համալսարան, հիմա նա այցելում է համալսարանի ինֆորմատիկայի դասընթացներին: Վեց տարեկանում Microsoft-ը նրան նոութբուք էր նվիրել, իսկ հիմա նա այդ ընկերությունում տեղեկատվական ցանցերի գծով փորձագետ է համարվում, թեեւ պաշտոնապես չի աշխատում: «Եթե ինձ պետք է ինչ-որ բան իմանալ՝ ես ունեմ Google եւ Wikipedia, եթե ուզում եմ ծանոթանալ աշխարհի որեւէ մասում գտնվող մեկի հետ՝ ունեմ Facebook»,- ասել է եգիպտացի տղան, որն ազատորեն խոսում է արաբերեն եւ անգլերեն, ուսումնասիրում է ֆրանսերեն: Այդուհանդերձ, նրան ավելի շատ հետաքրքրում են «համակարգչային լեզուները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել