Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ամերիկյան առաջին ռազմական գործողությունը հաջող է եղել

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պատմության մեջ առաջին անգամ Աֆղանստանում թմրանյութերի չորս լաբորատորիաների ոչնչացման ուղղությամբ համատեղ գործողություն են իրականացրել: Ուրբաթ օրն այդ մասին հաղորդել է ՌԴ Թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության (ԹՇՎԴԾ) ղեկավար Վիկտոր Իվանովը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, ռուս-ամերիկյան համատեղ գործողությունները, որոնց մասնակցել է ռուսական ԹՇՎԴԾ-ի, Աֆղանստանի ՆԳՆ եւ ամերիկյան հատուկ նշանակության ուժերի 70 աշխատակից, իրականացվել են Պակիստանի սահմանից հինգ կիլոմետր հեռավորությամբ գտնվող աֆղանական հատվածում: Գործողության ընթացքում օգտագործվել է կոալիցիոն ուժերի 9 ուղղաթիռ: Արդյունքում ոչնչացվել են հերոինի արտադրության երեք եւ մորֆիի՝ մեկ լաբորատորիաներ, 932 կգ հերոին, որը բավարար կարող էր լինել 200 միլիոն անգամ օգտագործելու համար: «Այդպիսով, ոչնչացվել է հերոինի այն տրանշը, որը նախատեսված էր Կենտրոնական Ասիայի պետությունների համար»,- հայտարարել է Իվանովը:
Վերջինս շեշտել է, թե թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի ռուսական եւ ամերիկյան ծառայությունների համատեղ աշխատանքը վկայում է, որ երկու պետությունների հարաբերություններում իրական «վերաբեռնավորում» է տեղի ունենում: Նրա ասելով, լաբորատորիաների տեղակայման մասին նախնական տվյալներն ամերիկացիներն ու աֆղանցիները ստացել էին ռուս ոստիկաններից, որից հետո երեք ամիսների ընթացքում մշակվել էր Աֆղանստանի լեռնային տարածքներում՝ Նանգարհար նահանգում տեղակայված թմրանյութերի կենտրոնների ոչնչացման գործողության ծրագիրը:
Ընդսմին, ռուսական ծառայությունում շեշտում են, որ ուժային գործողություններին ռուսական ուժերը մասնակցություն չեն ունեցել: Գործողությանը մասնակցել է չորս ռուս իրավապահ. ԹՇՎԴԾ-ի աշխատակիցներից երկուսն աշխատել են դաշտային պայմաններում, եւս երկուսը տեղեկատվական աջակցություն են ապահովել:
Հաղորդվում է, որ հաջողությամբ իրականացված գործողության արդյունքում ուժայինները կորուստներ չեն ունեցել, իսկ թե կա՞ն, արդյոք, զոհեր նարկոլաբորատորիայի աշխատակիցների թվում՝ հայտնի չէ:
Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Էրիկ Ռուբին բարձր է գնահատել հատուկ գործողության իրականացման ընթացքում ռուս-ամերիկյան համագործակցությունը՝ հայտարարելով, թե «գործողությունն իրականացվել է բացառիկ գրագիտությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել