Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ «առավոտցին»

Հոկտեմբեր 30,2010 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում է խնդրել ոմն Կարինե Սարգսյան: Նա փորձել է ներկայանալ որպես «Առավոտի» թղթակից: Կարինե Սարգսյանին հասկացրել են, որ գլխավոր դատախազը չի զբաղվում «սոցիալական աջակցությամբ»:
Վերջին օրերին «Առավոտը» հաճախ է ստանում նույնաբնույթ ահազանգեր: «Առավոտի» անունից հանդես են գալիս անձինք, որոնք ոչ մի կապ չունեն թերթի հետ եւ իրենց արարքներով ստվեր են գցում թերթի վրա, խախտում լրագրողական էթիկան:
Խնդրում ենք բոլոր պատկան մարմիններին, կազմակերպություններին, անձանց՝ ստուգել «Առավոտի» անունից հանդես եկողների ինքնությունը, պահանջել լրագրողի վկայականը, բացել մեր պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ մեր թերթի իսկական աշխատակիցներին: Եթե անձը չի ներկայացնում լրագրողի վկայականը, խնդրում ենք դիմել «Առավոտի» իրավական էջի պատասխանատուին՝ զանգելով 58 64 29:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել