«Արմինֆոն» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան Կրասնոդարում մի երիտասարդ մտել է խանութ եւ սպառնալով ատրճանակով` վաճառողուհուց պահանջել է խանութի կանխիկ գումարը: Վաճառողուհին հանցագործին է տվել 8 հազար ռուբլի: Ոստիկաններին հաջողվել է խանութում տեղադրված տեսախցիկների օգնությամբ պարզել երիտասարդի ինքնությունը: Շուտով կասկածյալին ձերբակալել են: Նա Հայաստանի 20-ամյա քաղաքացի է: Երիտասարդը ոստիկաններին բացատրել է, որ մահացել է հայրը եւ ինքը, խանութը թալանելով, մտադիր է եղել կազմակերպել հոր հուղարկավորությունը: Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: