Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները տանիքից իջան

Հոկտեմբեր 30,2010 00:00

Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Վաղաժամկետ պայմանական ազատման համար ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին դիմած դատապարտյալները մերժվել էին: Դրանից հետո 15 եւ ավելի դատապարտյալներ բարձրացել էին տանիք եւ չէին իջնում այնտեղից: ՔԿՀ պատժիչ ռեսուրսը գնում էր միայն մի ուղղությամբ՝ Սեւան, կանխելու անհնազանդության հնարավոր զարգացումները: Դատապարտյալները ասում էին, որ մտադիր չեն իջնելու տանիքից՝ մինչեւ լրագրողների այցը: Սակայն ավելի ուշ նրանք իջան տանիքից՝ հայտարարելով, որ հացադուլ են սկսում: Դրանից հետո նրանց այցելեց ՔԿՀ վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը: Պարոն ՄԵլքոնյանի հետ զրույցից հետո դատապարտյալներն ասեցին, որ վեց օրով հետաձգում են իրենց հացադուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել