Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին ընդառաջ

Հոկտեմբեր 30,2010 00:00

Տոնածառ ջան, տոնածառ…

\"\"Երեկ, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոմայրուղում ականատես եղանք, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան տեղափոխում արմատախիլ արված հսկայական եղեւնին: Եղեւնու արմատները փաթաթել էին ցելոֆանով, իսկ բեռնատարին ուղեկցում էր 37 ՕՕ 700 համարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (նկարում): Հավանաբար, այս եղեւնին \"\"տեղափոխվում եւ զարդարելու է ինչ-որ օլիգարխի, պատգամավորի, ուժային կառույցի կամ պետական չինովնիկի ամառանոցի կամ դղյակ հիշեցնող տան բակը: «Առավոտի» տեղեկություններով, բեռնատարն ուղեկցող «Մերսեդեսը» գրանցված է Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ Արմեն Հովհաննիսյանի անունով: Բնապահպանության նախարարությունն ու պատկան մարմինները ամեն անգամ, երբ նման նյութեր են հրապարակվում մամուլում, պատասխանում են, թե՝ չկան ավտոմեքենաների համարանիշները, հետեւաբար՝ իրենց համար բավականին բարդ է գտնել բնության նկատմամբ ոտնձգություններ կատարող անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել