Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապագան տաղանդներինն է

Հոկտեմբեր 30,2010 00:00

երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. հանրապետության նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգեւները: Պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Արարողությանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը: Նախագահի կրթական պարգեւ շնորհվում է այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են եւ բազմակողմանի գիտելիքներ ունեն: 2005թ. նախագահի կարգադրությամբ սահմանված կրթական պարգեւների արդեն արժանացել են ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած 158 ուսանող եւ աշակերտ: Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հովանավորվող հետեւյալ անվանակարգերն ու մրցանակները՝ գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:
2010թ. գլխավոր՝ գրան-պրի մրցանակի արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Արմեն Ղարիբյանը:
«Մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիր: Դրա հիմնական նպատակն է արդիականացնել մեր կրթության համակարգը, ընդլայնել ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների միջեւ հաղորդակցության եւ բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում եւ հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում: Ծրագիրը կիրականացվի 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ դպրոցներին կտրամադրվեն վերջին սերնդի բարձրորակ համակարգչային սարքավորումներ: Վստահ եմ, որ այս եւ գալիք մեր բոլոր ջանքերն ապահովելու են ձեզ պես խելացի երիտասարդների նոր բանակի կայուն համալրումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել