Հոկտեմբերի 31-ին՝ Սուրբ պատարագի ավարտին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու նորակառույց զանգակատունը: Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Զանգակատունը կառուցվել է մեկ տարում՝ տեղաբնակ Ստեփան եւ Սամվել Վարդանյանների բարերարությամբ: Զանգակատան կառուցումից զատ, բարերարներն ամբողջությամբ ստանձնեցին եկեղեցու հարդարման եւ եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: