Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 9-ը վերջնաժամկետն է

Հոկտեմբեր 30,2010 00:00

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այլեւս  չի հետաձգելու «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: Մինչ այդ ես հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը իր էական վերանայումը կատարելով՝ կհասունացնի միաձայն ընդունելու հարցը»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ այս հարցում Հայաստանը պետք է նախաձեռնող լինի. «Աստանայից հետո էլ կարելի է ակնկալել, որ բեկումնային, բարենպաստ որոշում չի լինելու, եւ դրա համար դեկտեմբերի 9-ը ոչ թե վերջնագիր է, այլ, այո, վերջնաժամկետ եւ ինչ-որ տեղ՝ սկիզբ. սկիզբ համազգային նոր քաղաքականության»:
Հարցին, թե նախագծի՝ քվեարկությամբ չընդունվելը արդյոք չի՞ վնասի Հայաստանի հեղինակությանը,  «Ժառանգության» հիմնադիրը արձագանքեց, թե հեղինակության մասին, բացի «Ժառանգություն»-ից, նաեւ իշխող կոալիցիան պետք է մտածի եւ կողմ քվեարկի: «Կարծում եմ, բոլոր դեպքերում քվեարկությունը կլինի եւ Հայաստանի հեղինակությանը չի հարվածելու: Նրանք, ովքեր պատճառ կամ պատճառաբանություն են փնտրում, կարող են ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ինքը կբերի Հայաստանի Հանրապետության հեղինակազրկմանը միջազգային ամբիոնում: Եթե մենք ընդունում ենք այդ տրամաբանությունը, ուրեմն ընդհանրապես ի՞նչ Արցախ, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ հանրաքվե կամ ճանաչման խնդիր… Կարող ենք ասել, որ, այո, ճանաչումից հետո լինելու են որոշ հակազդեցություններ, բայց ոչ թե օրինագիծը տապալվելու պատճառով, այլ այն միաձայն անցկացնելու հրամայականով: Դրա համար ես ասում եմ, որ մենք այս հարցով պիտի միասին լինենք: Եթե ոչ՝ մենք միշտ պիտի պատճառ գտնենք, պիտի ասենք, որ տապալվի՝ հեղինակազրկում է, ճանաչվի՝ էլի նույնը: Ես համաձայն չեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել