ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի ու բոլոր խնդիրների մասին:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի, իսկ երեկոյան բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Չի բացառվում, որ արտասահման գործուղման առաջարկություն ստանաք: Մի մերժեք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: