Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փողեր՝ առանց կանոնների

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Օրերս արտասահմանյան մամուլը հրապարակել է UFC 121-ում ամենամեծ գումարներ վաստակող մարզիկների անունները եւ նրանց հոնորարների չափերը, որից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ գումարներ են շրջանառվում «Մարտեր առանց կանոնների» մենապայքարային մարզաձեւում:

Պարզվում է, որ այնտեղ բավականին լուրջ դերակատարություն ունի ոչ այնքան հանդիպման արդյունքը, որքան տվյալ մարզիկի հեղինակությունն ու համբավը: Օրինակ, հանրահայտ ծանր քաշային Բրոք Լեսնարը չնայած մի քանի օր առաջ աշխարհի չեմպիոնի կոչումը զիջեց Կաին Վելասկեսին, սակայն վաստակի առումով հայտնվեց անհամեմատ ավելի շահեկան վիճակում, քան տվյալ օրվա մրցակիցը եւ UFC121-ի մյուս մարզիկները: Նշված մարտում Լեսնարի հոնորարը կազմել է $400 հազար, իսկ Վելասկեսին հասել է $100 հազար, գումարած նույնքան էլ՝ հաղթանակի համար:

Մարտը տանուլ տված, սակայն եկամուտով հաղթած է դուրս եկել նաեւ կիսածանր քաշային կարգում արդեն աշխարհի նախկին չեմպիոն Տիտո Օրտիսը, որը թեեւ պարտվել էր, ստացավ $250 հազար, իսկ նորընծա չեմպիոն Մեթ Հեմիլտոնին բաժին հասավ $29 հազար ու էլի նույնքան՝ որպես հաղթող: Եվ, վերջապես, «Strikeforce»-ի փոխչեմպիոն Ջեյկ Շիլդսը, առաջին անգամ մասնակցելով UFC-ի մենամարտերին, ընդհանուր առմամբ վաստակեց $150 հազար, իսկ նրա մրցակցի՝ Մարտին Կեմպմենիի բաժինը կազմեց $27 հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել