Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինամո ԳՈՒՎԴ»-«Հատիս». վիճակագրություն

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Արտագնա խաղում Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ից կրած պարտությունից հետո Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի հեղինակությունը երկրպագուների շրջանում ոչ մի կաթիլ չի նվազել: Ավելին, հայ մարզասերները պատրաստվում են նոյեմբերի 4-ին կրկին հեղեղել «Միկա» մարզական ակումբի դահլիճը եւ Իսրայելի «Էլիտզուրի» հետ խաղում ավելի ջերմորեն աջակցել սիրելի թիմին: Իսկ մինչ այդ, «Armsport.am»-ը հրապարակել է «Դինամո»-«Հատիս» հանդիպման վիճակագրական մի քանի տվյալ:

Երեք միավորանոց նետումներ:

Ամբողջ խաղի ընթացքում «Հատիսը» երեք միավորանոց նետումների 22 փորձ է կատարել եւ միայն չորսն է նպատակին հասել, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է մեր թիմի համար: Փոխարենը՝ տանտերերի 16 նմանատիպ փորձից ութը դիպուկ է եղել: Եվ հենց այդ նետումներն էլ նովոսիբիրսկցիներին հաղթանակ բերեցին:

Երկու միավորանոց նետումներ:

Մեր աղջիկները մրցակցի զամբյուղը գրոհելու երկու միավորանոց փորձ կատարել են 41 անգամ եւ միայն 13-ում են հաջողության հասել: Այսինքն՝ նշանակետին հասել է յուրաքանչյուր երեք նետումից միայն մեկը: Կրկին ցածր արդյունք է: Թիմերի վերը նշված նետումների քանակի համեմատությունը ցույց է տալիս, որ «Հատիսը» խաղով չի զիջել, այլ, պարզապես, չի օգտագործել իր հնարավորությունները:

Խաղացողներ եւ միավորներ:

Խաղադաշտ մտած հատիսցի տասը բասկետբոլիստուհիներից միայն հինգն են թիմին միավոր բերել, մինչդեռ դաշտի տերերը հանդես են եկել 12 հոգով, որոնցից 11-ը միավոր է վաստակել:

Խախտումներ:

«Հատիսը» թույլ է տվել 17 խախտում, իսկ «Դինամո ԳՈՒՎԴ»-ը՝ 18: Եվ դա այն դեպքում, երբ հատկապես առաջին երկու խաղափուլերում մրցավարների համակրանքը բացահայտորեն նովոսիբիրսկցիների կողմն էր:

Տուգանային նետումներ:

Մեր աղջիկների տուգանային 16 նետումներից 12-ն են արդյունավետ եղել, իսկ մրցակից թիմի 13-ը՝ նույնքան հնարավորից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել